Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
09/6/2026
share

«Քանի՞ կենդանի պետք է դեռ անկի». Քանաքեռում հերթական թունավորման դեպքը զայրացրել է կենդանասերներին

Երևանում՝ Քանաքեռ վարչական շրջանի «Ռադիո Մաչտա» կանգառի հարակից տարածքում, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դեպքն է արձանագրվել։ Թունավորվել և սատկել է տեղի բնակիչների կողմից խնամվող ստերջացված շունը, որը, ըստ ականատեսների, որևէ վտանգ չէր ներկայացնում։

Կենդանասեր Մարիե Տ-Ա.-ն, ֆեյսբուքյան իր գրառմամբ դիմելով ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը, ընդգծել է, որ սպանված շան մասին հոգ էր տանում Մայա անունով մի կին, որը նախապես տեղեկացված է եղել հնարավոր հաշվեհարդարի մասին, սակայն կանխարգելել դեպքը չի հաջողվել։ Ակտիվիստները նշում են, որ նույն տարածքից անհետացել է ևս մեկ շուն, որի ճակատագիրը մնում է անհայտ։

Կենդանասերները ոստիկանությունից պահանջում են ոչ միայն հետաքննել դեպքը, այլև իրականացնել կանխարգելիչ ու իրազեկման աշխատանքներ։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Քանի՞ կենդանի պետք է դեռ անկի ցավերի ու տանջանքների մեջ, որպեսզի մարդիկ հասկանան, որ կենդանիներին թունավորելը «խնդրի լուծում» չէ, այլ հանցագործություն»․ գրել է  Մարիեն

Նա շեշտում են, որ կենդանիների նկատմամբ նման դաժանությունը հաճախ հրահրվում է անպատժելիության զգացումով։ Մարիե Տ.-ն իր գրառման մեջ հավելում է.

«Մարդիկ պետք է հստակ իմանան, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, նրանց թունավորումն ու սպանությունը քրեորեն պատժելի արարքներ են։ Երբ մարդը հանգիստ թույն է լցնում անպաշտպան կենդանու համար, նա վստահ է, որ պատասխանատվություն չի կրելու։ Հենց անպատժելիությունն է ծնում նոր դաժանություն։ Լռությունն ու անտարբերությունը միայն խրախուսում են նման հանցագործությունները։ Եթե ձեզ դուր չի գալիս կենդանին, օրենքը ձեզ իրավունք չի տալիս սպանել նրան»:

facebook sharing button facebook