Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
09/6/2026
share

ՄԱԿ-ը արձագանքել է Արթուր Օսիպյանի կալանավորման վերաբերյալ նամակին

ՄԱԿ-ի գրասենյակից ստացել ենք մեր նամակի պատասխանը Արթուր Օսիպյանի գործի առնչությամբ․ ֆեյսբուքյան իր էջում գրում է Գեղամ Օհանյանը։

«Սույնով հաստատում ենք Ձեր՝ 2026 թվականի հունիսի 3-ով թվագրված նամակի ստացումը և ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ, որ այն ներկայացվել է Միավորված ազգերի կազմակերպության համակարգի համապատասխան գործընկերների ուշադրությանը, այդ թվում՝ Նյու Յորքում Քաղաքական և խաղաղության ամրապնդման հարցերով դեպարտամենտին, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին։

Հարգանքներով՝
​Տիկին Ֆրանսուազ Ժակոբ»
 

facebook sharing button facebook