Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/6/2026
share

«Վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները, հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ». Ռոբերտ Քոչարյան

«Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ վիճարկելու են քվերակության արդյունքները։

Նա հայտարարել է, որ իր թիմը չի ընդունում քվեարկության արդյունքները և պատրաստվում է դրանք վիճարկել՝ պնդելով, թե ընտրություններն անցել են վարչական ռեսուրսի կիրառման, ճնշումների և ընտրախախտումների պայմաններում։

«Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յուրաքանչյուր քվեի համար։ Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում։ Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները։ Այս պահին հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ»,-գրել է նա:
 

facebook sharing button facebook