Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/6/2026
share

Վերահաշվարկի ընթացքում բացահայտված անհամապատասխանություններ. ԲՀԿ-ն նոր ահազանգեր է հնչեցնում

ԲՀԿ-ն հայտնում է, որ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկի գործընթացի ընթացքում արձանագրել է կուսակցության ստացած ձայների վերաբերյալ հանձնաժողովների արձանագրությունների և ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների անհամապատասխանություններ։ Կուսակցության փոխանցմամբ՝ փաստերն աշխատանքային կարգով ներկայացվել են ԿԸՀ, տվյալները փոփոխման փուլում են, իսկ նոր արձանագրումների մասին առաջիկայում լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն։ «Մի քանի ժամ առաջ տեղեկացրել էի, որ ԲՀԿ-ն մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկի գործընթաց: Տարբեր տեղամասերից ստացված տեղեկատվության համադրմամբ արձանագրել ենք հետևյալ պատկերը՝

27/7 ընտրատեղամասում հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։

12/20 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 26 ընտրող, իսկ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։

27/26 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 19 ձայն, ԿԸՀ կայքում՝ 3 ձայն։

37/53 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 7 ձայն, ԿԸՀ կայքում՝ 4 ձայն։

Սրանք անհերքելի փաստեր են, յուրաքանչյուր ոք կարող է ԿԸՀ-ի կայքում տեսնել այս անհամապատասխանությունները: Փաստերն աշխատանքային ռեժիմով ներկայացվել են ԿԸՀ, և տվյալները փոփոխման փուլում են: Մենք շարունակում ենք տարբեր ընտրատեղամասերի հետ կապված նորանոր արձանագրումներ կատարել և առաջիկայում հանդես կգանք համապատասխան թարմացումներով»,- ասված է հաղորդագրությունում։  

ԲՀԿ-ն հայտնում է, որ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկի գործընթացի ընթացքում արձանագրել է կուսակցության ստացած ձայների վերաբերյալ հանձնաժողովների արձանագրությունների և ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների անհամապատասխանություններ։ Կուսակցության փոխանցմամբ՝ փաստերն աշխատանքային կարգով ներկայացվել են ԿԸՀ, տվյալները փոփոխման փուլում են, իսկ նոր արձանագրումների մասին առաջիկայում լրացուցիչ տեղեկություններ կհրապարակվեն։
 

facebook sharing button facebook