
ԿԸՀ կայքում հրապարակված նախնական տվյալներով, անցողիկ շեմը հաղթահարել էին 4 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստանը»:
Սակայն հրապարակված նոր արդյունքները ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ 4 տոկոսի շեմը, քանի որ հավաքել է 58 378 ձայն կամ 3.99 %:
Կուսակցության նախընտրական շտաբը հայտարարել է, որ դիմելու է վերահաշվարկի համար:
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը հայտնում է. «կուսակցությունը օգտագործելու է իրավական բոլոր գործիքակազմերը և հետամուտ է լինելու ընտրախախտումների բացահայտմանը։ Ներկայումս վերջնականացվում են այն ընտրատեղամասերը, որոնցում պահանջվելու է վերահաշվարկ, ինչպես նաև քննարկվում են առանձին որոշումներ և գործողություններ բողոքարկելու հիմքերը»:
Մանդատներն էլ բաշխվում են հետևյալ կերպ ՝
Քաղաքացիական պայմանագիր՝ 64
Ուժեղ Հայաստան ՝29
Հայաստան դաշինք՝ 12

