
ԿԸՀ-ն այսօրվա արտահերթ նիստում ամփոփել է ԱԺ 2026 թ. հունիսի 7-ի ընտրությունների նախնական արդյունքները։
Նիստն սկսվել է 35 րոպե ուշացումով։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնել է, որ հանձնաժողովի կայքում տեղադրված նախնական տվյալներում ընդգրկված չեն էլեկտրոնային քվեարկության արդյունքները։ ԿԸՀ-ում այսօր ստորագրված արձանագրություններում հաշվի են առնվել եւ այդ տվյալները, եւ ճշտվել են քվեարկության արդյունքները մինչեւ 1000- րդ-ական տոկոս ճշգրտությամբ։
ԿԸՀ նախագահը նշել է, որ սրանք նախնական արդյունքներ են եւ դեռ լինելու է վերահաշվարկի փուլ՝ անկախ քաղաքական ուժերի դիմումների։
Այսօր ստորագրված արձանագրությունների համաձայն՝ ԱԺ ընտրություններին մասնակցել է ընտրողների 58.94 տոկոսը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 727827 քվե, կամ ընտրողների 49.825%,
«Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340088 քվե, կամ ընտրողների 23.281%,
«Հայաստան» դաշինքը՝ 145113 քվե, կամ 9.934%,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 58378 կամ 3.996%։

