Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/6/2026
share

Ընտրություն կատարելուց հետո ՌԴ վերադառնալ պատրաստվող քաղաքացին ձերբակալվել է

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն, Հովհաննես Սահակյանը, հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող  հանցագործության մասին՝ չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ Հ.Ս.-ն ձերբակալվել է:

«Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը):

Քննիչի որոշմամբ Հ.Ս.-ն ձերբակալվել է:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:  

Ավելի վաղ ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ Հովհաննես Սահակյանը, որը Ռուսաստանից Հայաստան էր ժամանել ընտրություններին մասնակցելու նպատակով, հայտարարել էր, որ եկել է ընտանիքի հետ և քվեարկության օրն իսկ վերադառնալու է Ռուսաստան, որպեսզի ինքն ու ընտանիքը բարդությունների առաջ չկանգնեն Հայաստանում իրավիճակի հնարավոր լարվածության պատճառով։ 

facebook sharing button facebook