
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՔԿ ստորաբաժանումներում միայն 2026 թվականի հունիսի 7-ի՝ ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ, որից 43-ը՝ մարզային քննչական ստորաբաժանումներում, 16-ը՝ Երևան քաղաքի քննչական ստորաբաժանումներում: Այսպես՝
• ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) նախաձեռնվել է 9 քրեական վարույթ:
• ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) նախաձեռնվել է 30 քրեական վարույթ:
• ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը) նախաձեռնվել է 17 քրեական վարույթ:
• ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) նախաձեռնվել է 3 քրեական վարույթ:

