Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/6/2026
share

293 հաղորդում՝ ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ

Ըստ Դատախազությունում ստացված և մշակված տվյալների՝ 2026 թվականի փետրվարի 7-ից՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր՝ 13:00-ն, ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում:

✔️293 հաղորդումներից 174-ով նախաձեռնվել է քրեական վարույթ:

✔️297 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում:

✔️14 քրեական վարույթ՝ 42 անձի վերաբերյալ, հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել է իրավասու դատարան:

✔️Պատգամավորի 12 թեկնածուների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդություններ, որոնցից 11-ի վերաբերյալ միջնորդությունները բավարարվել են, 1 անձի վերաբերյալ միջնորդությունը կքննարկվի առաջիկայում:

facebook sharing button facebook