Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
07/6/2026
share

Ոստիկանությունը կոչ է անում «Գինու օրեր»-ի միջադեպին քաղաքական ենթատեքստ չտալ

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ հունիսի 6-ին «Գինու օրեր» փառատոնի ժամանակ Թումանյան փողոցում քաղաքացու ուղղությամբ գինու բաժակ նետելու միջադեպի վերաբերյալ նյութերը փոխանցվել են քննչական բաժին։ Ոստիկանությունից նշում են, որ քաղաքացին հրաժարվել է հաղորդում ներկայացնելուց և կոչ են անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փոխարեն համագործակցել իրավապահների հետ։

«Հունիսի 6-ին՝ ժամը 22։30-ին, «Գինու օրեր» փառատոնի ժամանակ Թումանյան փողոցում ՆԳՆ ոստիկանության ծառայողներին մոտեցած քաղաքացին հայտնել է, որ մոտ տասը րոպե առաջ անհայտ անձը նույն վայրում գինու բաժակը նետել է իր ուղղությամբ։ Քաղաքացին հրաժարվել է հաղորդում տալուց։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ ոչ սթափ վիճակում գտնվող անձանց միջև տեղի է ունեցել միջադեպ, կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։

Հարկ է նշել, որ ոստիկաններին մոտեցած քաղաքացին հրաժարվել է հաղորդում ներկայացնելուց, չի նշել իր ամբողջական տվյալները, չի ներկայացրել որևէ տեսագրություն (տեսագրությունների առկայության մասին նա հայտարարություն է տարածել միջադեպից ժամեր հետո), չի նշել միջադեպի վերաբերյալ քաղաքական ենթատեքստ ունեցող որևէ փաստ։ Կոչ ենք անում դադարեցնել միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերը և մանիպուլացնող հայտարարություն տարածելու փոխարեն համագործակցել իրավապահների հետ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

facebook sharing button facebook