
Լոռու մարզի 24/54 ընտրատեղամասի տարածքում ընտրության օրը փակցված է եղել Նիկոլ Փաշինյանի նախընտրական պաստառները, հարակից տարածքում կայանված է եղել նաև՝ Ուժեղ Հայաստան դաշինքը գովազդող ավտոմեքենա։ Քաղաքացիների պահանջով պաստառները և ավտոմեքենան հեռացվել են։
Հիշեցնենք, ընտրության օրը նախընտրական քարոզչությունն արգելվում է։

