Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/6/2026
share

Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն

​Այսօր տեղացած աննախադեպ կարկուտի պատճառած վնասները վերացնելու նպատակով՝ Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմի (հերթապահությունը կտևի մինչև ուշ երեկո)։ Այս մասին տեղեկացնում են համայնքապետարանից։

​«Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հանձնարարությամբ ստեղծվել է շտաբ և վնասները գույքագրող հանձնաժողով։ Համայնքապետարան-կառավարություն համագործակցության արդյունքում կառավարությունը պատրաստ է փոխհատուցել հասցված վնասները։​​Հարգելի բնակիչներ, հարցերի համար կարող եք մոտենալ Ստեփանավանի համայնքապետարան կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.​0256 2 22 33 | 0256 2 23 61​098 00 04 48 | 099 35 54 50»,- ասվում է հաղորդագրությունում։
 

facebook sharing button facebook