Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/6/2026
share

Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է

Շիրակի մարզի Ջրափի գյուղի 33/50 ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկի բացակայությունը եղել է տեխնիկական խնդիր, որը վերացվել է: Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեցին ԿԸՀ-ից:

Նշենք, որ համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, որ Շիրակի մարզի Ջրափի գյուղի ընտրատեղամասում բացակայում է 3-րդ համարի, այսինքն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը: Ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրն արդեն լուծված է։
 

facebook sharing button facebook