
Հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախորդ օրվա դրությամբ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 մլն 485 հազար 851։ Հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
Հրապարակված տվյալների համաձայն՝ ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը 22 հազար 734 է, հաշվառում չունեցող ընտրողներինը՝ 492։
Ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը կազմում է 5239, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում գտնվող ընտրողներինը՝ 627, իսկ տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողներինը՝ 8։

