Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/6/2026
share

«Կարկուտը Ստեփանավանում ոչինչ չի խնայել». Բնակիչները պետությունից շտապ արձագանք են պահանջում

«Կարկուտը ոչինչ չի խնայել». Ստեփանավանի բնակիչներն ահազանգում են կրած մեծ վնասների մասին և պետությունից աջակցություն պահանջում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում և հարակից բնակավայրերում տեղացած Տեղացած խոշոր կարկուտը զգալի նյութական վնասներ է հասցրել Ստեփանավան համայնքին: Ըստ տեղի բնակիչների հաղորդումների՝ աղետի հետևանքով կոտրվել են բնակելի տների տանիքներ ու պատուհաններ, վնասվել են տասնյակ ավտոմեքենաներ, իսկ գյուղատնտեսական ցանքատարածություններն ու բերքը հավասարվել են հողին: Տուժած քաղաքացիները հայտարարում են պետական աջակցության ծրագրերի կիրառման և իրենց կարիքներին շտապ արձագանքելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է Քաղաք Ստեփանավան ֆեյսբուքյան էջը լուսնկարներին կից գրում են 

«Տներ, տանիքներ, բերք, ավտոմեքենաներ։ կարկուտը Ստեփանավանում ոչինչ չի խնայել։ Ահազանգում են ստեփանավանցիները - պետությունը  պետք է շտապ  արձագանքի կարիքներին»․ Քաղաք Ստեփանավան ֆեյսբուքյան էջ

facebook sharing button facebook