
«Քաղաքացու ձայն»-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվում այն մասին, որ բնակիչները չգիտեն իրենց նոր ընտրատեղամասերի հասցեները։
«էս շենքում տասնյակ տարիներ ընտրության գնացող քաղաքացիների մեծ մասը տեղյակ չի թե ուր է տեղափոխվել իր ընտրատեղամասը և որտեղ է ընտրելու։ Նման դեպքերում ՏԸՀ-ն գոնե պետք է գրավոր ծանուցում ուղարկեր քաղաքացիներին որը չի արվել, իսկ ԿԸՀ-ի կայքի ծանրաբեռնվածության պատճառով՝ կայք մտնել ու որոնելը չափազանց դժվար է»․ իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար Գևորգ Քոթանջյանն
Որոշ ժամանակ առաջ ԿԸՀ-ն իր կայքում հրապարակել էր ընտրատեղամասերն ու դրանց գտնվելու վայրերը՝ համաձայն 2026 թ․ մայիսի 31-ին ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից տրամադրված տեղեկությունների, սակայն կայքի անհասանելիությունն ու տեխնիկական խնդիրները քաղաքացիների համար բարդացրել են տեղեկատվության ստացումը։
«Վանաձորի դիմաց թաղամասի Պավիլյն կոչվող՝ նախկին բնակբաժնի շենքնա։
2008 թվականին առաջին անգամ ընտրական իրավունքս իրացրել եմ այս շենքում։ Այս շենքը 30 տարուց ավելի ծառայել է որպես ընտրատեղամաս, մեծ պատմություններ է տեսել այս փոքրիկ շենքը։ 2021 թվականի ընտրությունների ժամանակ պատուհանների մի մասը չկար՝ կոտրված էին, բայց ցելաֆոնով փակ էր, այդ ժամանակ էլ ընտրություններն անցկացվեց այս շենքում, թեպետ անմխիթար վիճակ էր, բայց մարդիկ գոնե գիտեին որտեղ են ընտրելու։
Ասածս էնա որ էս շենքում տասնյակ տարիներ ընտրության գնացող քաղաքացիների մեծ մասը տեղյակ չի թե ուր է տեղափոխվել իր ընտրատեղամասը և որտեղ է ընտրելու։ Նման դեպքերում ՏԸՀ-ն գոնե պետք է գրավոր ծանուցում ուղարկեր քաղաքացիներին որը չի արվել, իսկ ԿԸՀ-ի կայքի ծանրաբեռնվածության պատճառով՝ կայք մտնել ու որոնելը չափազանց դժվար է։
Կարելի է իհարկե խոսել քաղաքացիների քաղաքացիական պարտավորությունների մասին ժամերով, արդարացնելու համար այս ամենը, բայց ես հիմա խոսում եմ ընտրողի վերաբերյալ ՏԸՀ-ի պատասխանատվության և հարգանքի մասին»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նաև ահազանգում է Գևորգ Քոթանջյանը։

