Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/6/2026
share

Արմեն Աշոտյանը մեկ ամսով կալանավորվեց

Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը մեկ ամսով կալանավորվեց։ Ձերբակալման որոշումը կայացվել է շուրջ 200 մլն դրամ արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման վարույթով։ 

Հունիսի 5-ին Արմեն Աշոտյանի և ևս վեց անձի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքով։

Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քրեական հետապնդման հիմք չի եղել։

 «Որոշումը չենք ստացել, քաղվածք ենք ստացել, նորից ասեմ, որևէ հիմք չկար առհասարակ այս քրեական հետապնդման համար, ուր մնաց կալանքի համար»,- ասաց Մելիքյանը։

Քննչական Կոմիտեից հայտնում են, որ 2009-2016-ն ընկած ժամանակահատվածում կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Աշոտյանը, լիազորված լինելով խթանել կրթության և գիտության զարգացմանը, մշակել և իրականացնել կրթության և գիտության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, 2008-ի օգոստոսի 20-ից մինչև 2014-ի ապրիլի 26-ը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, ապա մինչև 2016-ի սեպտեմբերի 20-ը ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի և վերջինիս որդու՝ Ա.Խ.-ի նյութական օգուտը՝ նրանց կողմից շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, օտարման ոչ ենթակա գույք ձեռք բերելն ապահովելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, խմբի կազմում՝ ՀՀ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նախագահ Վ.Ս.-ի, նույն ՊՈԱԿ-ի ռեկտոր Գ.Գ.-ի, պրոռեկտոր Ա.Ա.-ի, Ա.Խ.-ի, Գ.Խ.-ի, ինչպես նաև վերջիններիս հետ փոխկապակցված Հ.Թ.-ի հանցակցությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչի հետևանքով Հայաստանի Հանրապետության սեփականության ֆոնդից կոռուպցիոն սխեմայի կիրառմամբ դուրս է բերվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Պուշկին փողոցի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող 208 մլն 908 հզր 500 դրամ արժեքով առանձնապես խոշոր չափերով 451.1 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը և դրա անբաժանելի մաս համարվող հողամասը և ոչ ուսումնական նպատակներով օգտագործելու համար փոխանցվել է բարձրաստիճան պաշտոնատար անձի և վերջինիս հետ փոխկապակցված անձի սեփականության ֆոնդ: 

facebook sharing button facebook