
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Հայտնում է Քննչական կոմիտեն։
Կոմիտեի փոխանցմամբ՝ վարույթը վերաբերում է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանը։ Թեկնածուների նկատմամբ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը։

