
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի մասնակցությամբ ընտրակաշառքի հնարավոր սխեմայի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։
Կոմիտեի փոխանցմամբ՝ պատգամավորի թեկնածուն, օգտվելով տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ առաջադրելու՝ օրենքով նախատեսված հնարավորությունից, հանձնաժողովներում ընդգրկել է այն անձանց, որոնք համաձայնել են անդամության և դրա դիմաց ստացվող վարձատրության պայմանով ապահովել ինչպես իրենց, այնպես էլ իրենց կողմից ներգրավված անձանց քվեարկությունը։
Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ։

