Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
06/6/2026
share

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանից կբռնագանձվեն գույքեր և 85 մլն դրամ

Դատարանը բավարարել է Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը։ Հայտնում է գլխավոր դատախազությունը։

Ըստ հաղորդագրության՝ վճռով կբռնագանձվեն Երևանում գտնվող երկու բնակարան, Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակելի տան 80 տոկոսը, Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղում գտնվող երկու հողամաս, ինչպես նաև Հրազդան քաղաքում և Աղավնաձոր գյուղում գտնվող մի շարք անշարժ գույքերի բաժնեմասեր։

Ըստ դատախազության՝ երկու անշարժ գույքի և մեկ տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինության պատճառով կգանձվի դրանց արժեքը՝ 25 մլն 18 հազար դրամ, ինչպես նաև 85 մլն 430 հազար դրամ։

facebook sharing button facebook