
Երկու ամսով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը։
Սահակյանը կալանավորվել է ընտրակաշառք տալու կամ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Ապրիլին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ձերբակալվել է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով: Այդ ժամանակ Սահակյանի նկատամամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը և չբացակայելու արգելքը:

