
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերում և Գավառ քաղաքում իրականացված հավաքներին ու քաղաքական միջոցառումներին կրկին ներգրավված են եղել անչափահասներ։ Բնակավայրերի կենտրոնական հատվածներում և փողոցներում երեխաները շրջել են քաղաքական ուժի դրոշներով, կրել համապատասխան խորհրդանիշներով գլխարկներ ու հագուստ։ Քաղաքական գործընթացներում և նախընտրական քարոզչության մեջ երեխաների նմանօրինակ ներգրավումը որակվում է որպես երեխաների իրավունքների կոպիտ խախտում։
Այս դեպքերը, բացառիկ չեն և արտացոլում են մարզում առկա ընդհանուր պատկերը։ Դիտորդական կազմակերպությունները և իրավապաշտպանները տարբեր քաղաքական կուսակցությունների ու դաշինքների կողմից անչափահասներին քարոզարշավներին ներգրավելու բազմաթիվ դեպքեր են արձանագրել տարածաշրջանի տարբեր համայնքներում։

