Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
04/6/2026
share

Փաստաբանները դատապարտում են Կապանում գործընկերոջ նկատմամբ կիրառված բռնությունն ու իրավապահների թերի արձագանքը

Փաստաբան Հրայր Խաչատրյանը Ֆեյսբուքում հրապարակել է իրավական համակարգի պատասխանատուներին ուղղված հայտարարություն, որին կարող են միանալ նաև այլ գործընկերներ։ Փաստաթղթում մանրամասնվում է Կապանում փաստաբանի նկատմամբ վստահորդի հակառակ կողմի հարձակման դեպքը և պահանջվում է խստացնել քրեական հետապնդումը՝ պաշտպանելով փաստաբանի կարգավիճակն ու անձեռնմխելիությունը։ Մասնավորապես գրել է 

/․․․ցանկացողները կարող են միանալ հայտարարությանը․․․

Շնորհակալություն հարգելի Գործընկերներ...

...առաջին իսկ օրվանից դատապարտել եմ Փաստաբանի կարգավիճակն ու գործունեությունը նսեմացնել փորձող բոլոր անձանց, անկախ իրենց կարգավիճակից, զբաղեցրած պաշտոնից ու դիրքից...հավատով եմ, որ արդարության հասնելու համար կարիք չի լինի համարժեք այլ գործիքակազմեր կիրառել.../

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ՝ ՍԻՄՈՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ

ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ՝ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԻՆ

ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ՝ ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ՝ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՓԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հրայր Հունանի Խաչատրյանը (փաստաբանական գործունեության արտոնագիր՝ 2260) 2017 թվականից իրականացնում է փաստաբանական գործունեություն:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հրայր Հունանի Խաչատրյանը իր մասնագիտական գործունեությունը իրականացնելիս (իր վստահորդ Ա.Գ իրավունքների, ազատությունների և շահերի պաշտպանությունը իրականացնելիս) 2026 թվականի մայիսի 26-ին ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային ստորաբաժանման տարածքում իր վստահորդի հակառակ կողմի անձանց կողմից ենթարկվել է բռնության, նրա հասցեին հնչեցվել են սպառնալիքներ և վիրավորական արտահայտություններ և այլ անօրինական գործողություններ: Այդ ամենը իրականացվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային ստորաբաժանման տարածքում, աշխատակիցների, քաղաքացիների, ինչպես նաև մյուս կողմի փաստաբան Ժաննա Արզումանյանի ներկայությամբ: Ստեղծված իրավիճակում ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հրայր Հունանի Խաչատրյանը ելնելով իր փաստաբան լինելու կարգավիճակից և հավատարիմ մնալով իր երդմանը հորդորել է դադարեցնել իր դեմ կատարվող հանցավոր ոտնձգությունները, զերծ մնալ անօրինական գործողություններ կատարելուց և չմիջամտել ու չխոչընդոտել փաստաբանի մասնագիտական գործունեությանը, սակայն ապարդյուն: Ինչպես նաև դիմել է այդ պահին ներկա մյուս կողմից փաստաբան Ժաննա Արզումանյանին կրկին անգամ հորդորել որպեսզի հանդարտեցնի իր կողմին, սակայն անօգուտ, հակառակը նա այդ ամենում սկսել է մեղադրել փաստաբան Հրայր Խաչատրյանին: Դեպքի հետ կապված անհապաղ տեղեկացվել են իրավասու մարմինները, սակայն նրանց կողմից օրենքով սահմանված կարգով պատշաճ արձագանք չի տրվել, ինչպես նմանատիպ դեպքերում տրվում է: Ոստիկանությունը հանցավոր արարքներից հետո եկել է դեպքի վայր, սակայն նրանց ներկայությամբ ևս հանցավոր գործողություններ կատարող անձինք շարունակել են հակաբարոյական և անօրինական վարքագիծը, ինչը ևս պատճառ է հանդիսացել, որ իրավապահ մարմինները համաչափ ուժ կիրառելով բերման ենթարկեն փաստաբանի և նրա վստահորդի դեմ ոտնձգող անձանց: Նշված դեպքի հետ կապված միայն հարուցվել է 195-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քրեական վարույթ, ոչ ոք չի ձերբակալվել և չի կիրառվել համապատասխան խափանման միջոց:

Հաշվի առնելով վերը նշվածը մենք փաստաբաններս դատապարտում, անթույլատրելի և անօրինական ենք համարում փաստաբանի գործունեության ցանկացած միջամտություն և այդ միջամտությանը իրավասու մարմինների կողմից պատշաճ ձևով չարձագանքելուն, համապատասխան ճիշտ նախնական իրավական գնահատական չտալուն և արդար, անկախ, անաչառ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չիրականացնելուն: Գտնում ենք, որ սույն դեպքին տրվել է թերի և սխալ նախնական իրավական գնահատական, նշված դեպքին և գործողություններին ողջամտորեն կարող է տրվել նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 490-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:

Պահանջում ենք նշված դեպքին և գործողություններին տալ համապատասխան ճիշտ նախնական իրավական գնահատական, քրեական վարույթ նախաձեռնել նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 490-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և իրականացնել արդար, անկախ, անաչառ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն:

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբաններ՝

1. Արշավիր Խալափյան

2. Սպարտակ Մուշկամբարյան

3. Ռուբեն Ղազարյան

4. Մհեր Բադալյան

5. Մուշեղ Վարդանյան

6. Լիանա Գրիգորյան

7. Արա Գրիգորյան

8. Իրինա Մանուկյան

9. Համլետ Դավթյան

#Քննչականկոմիտե

#Դատախազություն

#Ներքինգործերինախարարություն

#Ոստիկանություն

#Փաստաբաններիպալատ

#Փաստաբան

#Իրավունքօրենքարդարություն

#Մարդուիրավունքներիպաշտպան

#ՄԻՊ

facebook sharing button facebook