Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/6/2026
share

Հրազդանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին երեխաներ են մասնակցում.  ահազանգում են քաղաքացիները

 

Հրազդանի ակտիվ քաղաքացիներն ահազանգում են, որ այս պահին քաղաքում ընթացող «Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա են նաև անչափահասներ։ Ըստ քաղաքացիների տրամադրած տեղեկությունների և լուսանկարների՝ երեխաները կրում են դաշինքի լոգոտիպով շապիկներ ու գլխարկներ։

Վերջին շրջանում «Քաղաքացու ձայնը» բազմաթիվ նման ահազանգեր է ստանում։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան և միջազգային իրավական նորմերը արգելում են անչափահասների ներգրավումը քաղաքական քարոզչությանը և նրանց օգտագործումը քաղաքական ուժերի շահերի համար։ Ընտրական գործընթացներին երեխաների մասնակցությունը հաճախ դառնում է իրավապաշտպանների քննադատության առարկան, քանի որ խախտում է երեխայի՝ քաղաքական շահարկումներից զերծ մնալու հիմնարար իրավունքը։

facebook sharing button facebook