Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
03/6/2026
share

«Մենք կգտնենք քեզ ու քո ընտանիքին». Արթուր Սաքունցն ահազանգում է ստացված սպառնալիքների մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ  անանուն զանգ է ստացել, որով տղամարդու ձայնը վատ հետևանքներով է սպառնացել՝ կապված առաջիկա ընտրություններում քվեարկության հետ։ Սաքունցի փոխանցմամբ՝ արտասահմանյան հեռախոսահամարից։ Իրավապաշտպանը տեղի ունեցածը որակել է որպես ընտրողի կամքի նկատմամբ ակնհայտ ու քրեորեն հետապնդելի ճնշում։

«Քիչ առաջ մեր կազմակերպության հեռախոսահամարին զանգ եկավ +35796669573 համարից ու հետևյալ տեքստը հնչեցվեց տղամարդու ձայնով/մոտավոր վերարտադրում եմ/․

«Ուշադիր լսիր և մի անջատիր. հուսով եմ որ գիտես որ չես ընտրելու գործող իշխանություններին.. եթե ընտրես մենք կգտնենք քեզ ու քո ընտանիքին.... »և ինչ որ վատ հետևանքներով սպառնալիք:

Չգիտեմ, թե ով է կազմակերպել նման այլանդակությունը՝ սպառնալիքների տալը, բայց սա ընտրողի կամքի նկատմամբ ակնհայտ ճնշման փաստ է, որը քրեորեն հետապնդելի գործողություն է»․ Արթուր Սաքունց

facebook sharing button facebook