
Արթուր Օսիպյանի ազատ արձակման պահանջով իրավապաշտպաններն ու ՔՀԿ ներկայացուցիչները ակցիա են իրականացրել Գլխավոր դատախազության դիմաց։ Նրանք ձևակերպված դիմում-պահանջը ներկայացրել են դատախազություն։ Գլխավոր դատախազն անձամբ ակցիայի մասնակիցներին չի ընդունել, սակայն պահանջագիրը փոխանցվել է գերատեսչությանը
«Սա բռնապետական գործիքակազմով քաղաքացուն լռեցնելու փորձ է». 21 հասարակական կազմակերպություն և տասնյակ քաղաքացիներ դիմել են Գլխավոր դատախազին Հայաստանի իրավապաշտպան և հասարակական կազմակերպությունները պահանջում են անհապաղ վերացնել Արթուր Օսիպյանի կալանքը և դադարեցնել նրա հանդեպ կարված քրեական գործը։ Խոսքի ազատության սահմանափակումը, անմարդկային պայմաններն ու արդեն կյանքին սպառնացող 15-օրյա հացադուլը չեն կարող անտեսվել։ Կից ներկայացնում ենք նամակը։

