Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
02/6/2026
share

Հրշեջ-փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը

Հունիսի 1-ին՝ ժամը 20։57-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցում այրվում է տաղավար։

Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է արագ սննդի տաղավարում (մոտ 45 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։23-ին, մարվել՝ 21։44-ին։ Այրվել է կախովի առաստաղը(մոտ 37 քմ) և ջերմահարվել կենցաղային իրեր։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։
 

facebook sharing button facebook