Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/5/2026
share

Դատախազը հաստատել է․ Նիկոլ Փաշինյանի՝ «սատկացնելու», «չոքացնելու», «կզացնելու» արտահայտությունները քրեորեն պատժելի չեն․ Ֆակտոր

Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիրների նկատմամբ հնչեցրած արտահայտություններն իրավական հետևանք չեն ունենա։ Դատախազությունը հաստատել է քննիչի՝ վարույթ չնախաձեռնելու արձանագրության օրինականությունը, ինչից կարելի է հետևություն անել, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու թույլատրելի է այս խոսույթը։ Այս մասին գրում է Factor.am-ը։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 18-ին քարոզարշավի ընթացքում երկու տարբեր դրվագներում վիճաբանելով արցախցի հանրային գործիչ Արթուր Օսիպյանի և բժիշկ Արփինե Սողոյանի հետ, Հայաստանի նախկին նախագահներ՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ղեկավարներ՝ Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի հասցեին «սատկացնելու, կզացնելու» վերաբերյալ հայտարարություններ էր արել:

 

facebook sharing button facebook