Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/5/2026
share

Ընտրական օրենսգրքի խախտումներ Սյունիքում. գովազդային պաստառները փակցված են չնախատեսված վայրերում և գերազանցում են 5 քմ մակերեսը

Սյունիքի մարզի մի շարք համայնքներում իրականացված ուսումնասիրությունները վեր են հանել նախընտրական պաստառների փակցման համար սահմանված կարգի մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ արձանագրվել են դեպքեր, երբ նախընտրական պաստառները փակցվել են մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում, ռեստորանների, խանութների  պատերին և շքամուտքերի դռներին։ Մի  դեպքում ասել են, որ սեփականատերը տեղյակ է, ըստ որի խախտում չի դիտարկվում, սակայն սեփականատիրոջ հետ կապ հաստատել չի ստացվել։  

 

Ըստ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդված  2-րդ մասի՝ հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն համայնքի ղեկավարի կողմից հատուկ այդ նպատակով առանձնացված վահանակների վրա, վճարովի գովազդային վահանակների վրա, ընտրական շտաբների վրա, ինչպես նաև հոդվածի 2.1-ին մասով սահմանված տեղերում, այն է՝ բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա: 

 

Բացի այդ, արձանագրված դեպքերը հակասում են նույն հոդվածի այն պահանջին, որով արգելվում է քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի տեղադրումը հանրակրթական դպրոցների, հասարակական սննդի և առևտրի օբյեկտների, վերելակների, հասարակական տրանսպորտի և տաքսի ավտոմոբիլների վրա կամ դրանց ներսում։ 

 

Արձանագրվել է նաև պաստառների թույլատրելի չափսերի գերազանցում: Ըստ ԸՕ-ի՝  քարոզարշավի ընթացքում օգտագործվող յուրաքանչյուր գովազդային պաստառ չպետք է գերազանցի 5 քառակուսի մետր մակերեսը: Սյունիքում որոշ քաղաքական ուժեր կամ նրանց տեղական շտաբները շրջանցել են այս պահանջը։

facebook sharing button facebook