Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/5/2026
share

ՌԴ-ում կասեցվել է 64,5 մլն շիշ ջերմուկի վաճառքը

«Ռոսպոտրեբնադզորը» հանձնարարել է կասեցնել հայկական «Ջերմուկ» հանքային ջրի 64,5 մլն միավորի վաճառքը, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

«Ռոսպոտրեբնադզորի կողմից լրացուցիչ հանձնարարական է ուղարկվել պետական մակնշման «Չեստնի զնակ» («Честный знак») համակարգի օպերատորին՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում 64,5 մլն միավոր «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու գազավորված ջրի իրացումը կասեցնելու վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Կառույցից նշել են, որ արգելքի համար հիմք են հանդիսացել արտադրողի կողմից տեխնիկական կանոնակարգման պահանջների խախտումները։ Ջրի մեջ հայտնաբերվել է հիդրոկարբոնատ իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում։  

Գերատեսչությունում հավելել են, որ տարեսկզբից «Չեստնի զնակ»-ն արդեն արգելափակել է 38,4 մլն միավոր «Ջերմուկ» ջրի իրացումը մանրածախ և առցանց վաճառքի ցանցերում։

Այս որոշման մասին գերատեսչությունը տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմիններին։

 Մայիսի 30-ից «Ռոսպոտրեբնադզոր»-ի որոշմամբ կսահմանափակվի նաև պտուղ-բանջարեղենի ներմուծումը ՌԴ։ Նախկինում նմանատիպ արգելքներ էին կիրառվել ծաղիկների, ինչպես նաև մի քանի տեղական արտադրողների կոնյակի և գինու նկատմամբ։

facebook sharing button facebook