Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/5/2026
share

Անչափահասները՝ քարոզարշավներին. «Ուժեղ Հայաստանի» հրազդանյան քարոզարշավն ու տարածվող միտումը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին Հրազդանում ներգրավված են եղել անչափահասներ։ Երեխաները կրել են դաշինքին պատկանող խորհրդանիշներով հագուստ և գլխարկներ։ Քաղաքական գործընթացներում և նախընտրական քարոզչության մեջ երեխաների ներգրավումը դիտորդական կազմակերպությունները երեխաների իրավունքների խախտում են համարում։ 

Հրազդանում արձանագրված այս դեպքն բացառիկ չէր։ Դիտորդական կազմակերպությունները երեխաներին քարոզարշավին ներգրավելու բազմաթիվ դեպքեր են արձանագրել։ Վերջին շրջանում նկատելի է քարոզարշավներին մեծ քանակությամբ անչափահասների ներգրավումը տարբեր կուսակցությունների, խմբերի ու դաշինքների կողմից։ Քաղաքական ուժերը երեխաներին օգտագործում են բազմամարդություն ապահովելու, բուկլետներ բաժանելու համար։ Մինչդեռ միջազգային չափանիշներով և տեղական օրենսդրությամբ՝ քաղաքական սուբյեկտները պետք է զերծ մնան անչափահասներին քաղաքականացված միջոցառումներում օգտագործելուց, քանի որ նրանք դեռ չունեն ձևավորված քաղաքացիական գիտակցություն։ 

facebook sharing button facebook