Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
29/5/2026
share

Հիբրիդային սպառալիքների դրսևորումները Ալավերդի և Թումանյան համայնքներում

Մեդիափորձագետներն ահազանգում են՝ Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները նախընտրական շրջանում մեծ թափ են հավաքել։ Ընդ որում, այդ հարձակումներն իրականացվում են տարբեր միջոցներով, տարբեր տիրույթներում։

Իրավապաշտպան բնապահպան Օլեգ Դուլգարյանի խոսքով մանիպուլացիոն, ապատեղակատվական գործիքները էվոլուցիա են ապրել։ «Բացի մեդիա դաշտում աշխատելուց ի հայտ են եկել «քարոզիչներ», ովքեր մեդայով տարածվող տեղեկատվությունը հասցնում են հեռավոր գյուղերում ապրող մարդկանց, ովքեր տեղեկատվական վակումի մեջ»,-ասում է նա։

Մինչ փաստեր ստուգող լրատվամիջոցները փորձում են հնարավորինս արագ արձագանքել ու փաստեր ստուգել, հասարակության մի ստվար զանգված այդ ընթացքում հասցնում է ենթարկվել տարբեր ապատեղեկատվական ու մոլորեցնող լուրերի ազդեցությանը։ Դրանք ակտիվոորեն օգտագործում են հատկապես ընտրապայքարին մասնակցող և չմասնակցող քաղաքական ուժերը։

ՀԵԲԱ հասարակական կազմակերպության նախագահ Մարիաննա Պեպանյանի կարծիքով էլ պատճառը հասարակության մոտ մեդիագրագիտության պակասն է։ «Մենք մի ծրագիր ենք արել, որը ուղղված էր հասարակության մոտ մեդիագրագիտության մակարդակի բարձրացմանը։ Եվ ցավով արձանագրել ենք, որ մեր հասարակությունը մեդիագրագիտության լուրջ պակաս ունի։ Եթե առաջ դր կարիքը այդպես լուրջ չէր զգացվում, որովհետև լրատվությունը տրվում էր մասնագետ լրագրողների կողմից, ապա հիմա ամեն մեկը լրագրող է։ Յուրաքանչյուր ոք կարող է ֆեյսբուքում հրապարակում անել, նույնիսկ առանց փաստերի, առանց հիմնավորման և դա կարող է տարածվել լայն հասարակության լրջանում։,-ասում է նա,- Դար պատճառն այն է, որ մարդիկ հիմնականում տեղեկատվություն են ստանում սոցիալական ցանցերից»

Ալավերդի և Թումանյան համայնքներում բացի ազգային մակարդակի նարատիվներից այլ «տեղական» բնույթի նարատիվներ էլ են տարածվում։ Օրինակ ապրիլի վերջերին Ալավերդի համայնքի բնակիչներին անհանգստացրեց տարբեր լրատվամիջոցներում շրջանառվող Ալավերդի համայքի Ջիլիզա բնակավայրը Վրաստանին հանձնելու մասին լուրը, որը հայկական մեդիադաշտ էր մտել վրացական լրատվամիջոցներից։

Եվ մինչև Վարչապետի մամուլի քարտուղարը, ապա նաև Լոռու մարզպետի աշխատակազմը հայտարարությամբ հերքեցին լուրը, մարդկանց մի մեծ խումբ լրջորեն անհանգստացել էր։ Որոշ ընդիմադիր ուժերը նույնիսկ հասցրել էին Ջիլիզան պահելու մասին խոստումներ տալ՝ փորձելով քաղաքական դիվիդենտներ շահել։ Հայկական կողմից հրապարակավ հերքումից հետո վրացական ԶԼՄ-ները հեռացրեցին այդ տեղեկատվությունը իրենց էջերից։

Հատկանշական է, որ այս նարատիվը մերթընդմերթ առաջ է քաշվում, երբ երկրում սկսում է ինչ որ քաղաքական գործընթացներ են սկսում։ Փորձագետների կարծիքով պատահական չէր, որ այս շրջանում ևս սկսեց շրջանառվել այս նարատիվը։

«Բոլորս գիտենք, որ այդտեղ սահմանի հետ կապված չլուծված հարց կա։ Ջիլիզայի մի թաղամասի հետ կապված կան սահմանային չլուծված խնդիրներ։,-ասում է Մարիաննա Պեպանյանը,-եվ տարամաբանական էր այս խնդիրը նորից մեջտեղ բերել և շահակել։ Բայց ես կարծում եմ, որ հիմա ամեն ինչ դեռ մեղմ է, գնալով ավելի է թոժանալու։»

Օլեգ Դուլգարյանի կարծիքով տարածվող նարատիվներն ու ապատեղեկատվությունը հասարակության մի մասի մոտ վախ և անորոշություն է առաջացնում, բայց կան մարդիկ ովքեր էլ արդեն գնահատել են իրավիճակը, հասկացել են, իրենց ձայնի կարևորությունը և արդեն ունեն հստակ դիրքորոշում կապված երկրի ինքնիշանության, ժողովրդավարության հետ։

Հատկանաշական է, որ  տարբեր ապատեղեկատվական ու մոլորեցնող լուրեր տարածողները հատկապես առցանց տիրույթում աշխատում են ընտրված թիրախ խմբերի հետ առաջ քաշելով նրանց համար հետաքրքիր և սրտամոտ թեմաներ։

«Արձանագրել ենք, որ հիբրիդային հարձակման մեջ օգտագործվում է նաև առանձին խմբերի համար «նախատեսված» գործիքակազմեր։ Օրինակ արձանագրել ենք, որ վերջերս սկսել են բնապահպանների համար ստամոտ թեմաներ առաջարկել։ Օրինակ վերջերս սկսել են շրջանանառել բնապահպանական մի թեմա, որը այս պահին արդիական չէ, բայց հիմա շրջանառվում է, կոչ է արվում միանալ, պայքարել հանուն շրջակա միջավայրի և այլն։ Շատ կարևոր է նշել, որ այդ գործիքը կիրառվում է այն խմբերի համար, ովքեր ինչ-որ չափով խոցելի են։ Օրինակ բնապահպանները տարիներ շարունակ լսելի չեն եղել, նրանց նույնիսկ անվանել են հարևան երկրի լրտեսներ, հալածվել են բոլորի կողմից, ու դա իրենց ահագին խոցելի է դարձրել»։

Իրավապաշտպանի խոսքով՝ կարևոր է, որ ընտրության իրավուք ունեցող ցանկացած քաղաքացի գիտակցի, որ ժողովրդավարության կայացման կարևոր ճանապարներից մեկը նաև ազատ և թափանցիկ ընտրություններն են։

facebook sharing button facebook