Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
28/5/2026
share

Դոնալդ Թրամփն առաջիկա ընտրություններում իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր աջակցությունն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ 

ԱՄՆ առաջնորդը Truth Social-ում հրապարակված իր գրառման մեջ Նիկոլ Փաշինյանին անվանել է «հիանալի ընկեր և առաջնորդ, որն իր երկիրը ուժեղ, հարուստ և շատ անվտանգ է դարձնում»։ «Նիկոլն ամբողջությամբ կիսում է խաղաղության, Հայաստանի ու ողջ Հարավային Կովկասի բարգավաճման իմ տեսլականը»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Դոնալդ Թրամփը հավելել է, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելել էր Հայաստան՝ «երկու երկրների համար բավականին կարևոր մի քանի գործարքների համար»։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ու Հայաստանը շուտով ձեռնամուխ կլինեն ««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրագործմանը, որը, ըստ նրա, կվերափոխի Հարավայի Կովկասն ու ամերիկյան էներգետիկ ընկերություններին հասանելիություն կտա տարածաշրջանի ռեսուրսներին՝ Կենտրոնական Ասիայից մինչև ԱՄՆ։

«Այս կապակցությամբ ես լիովին և անվերապահորեն աջակցում եմ Նիկոլի վերընտրությանը 2026 թվականի հունիսի 7-ին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ «ԱՄՆ-ն, Հայաստանը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կհասցնենք էլ ավելի մեծ բարձունքների, քան երբևէ»։  

«Դարձնենք Հայաստանը նորից հզոր»,- եզրափակել է Թրամփը։

facebook sharing button facebook