Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
28/5/2026
share

Անչափահասների ներգրավում՝ քարոզարշավին. Ստեփանավանում և Տաշիրում երեխաները «Ուժեղ Հայաստան» դաշինքի բուկլետներ են բաժանել

Ստեփանավանի քաղաքացիական ակտիվ խմբերն ահազանգում են, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավի ընթացքում Ստեփանավանում և Տաշիրում քաղաքական գործընթացներում մեծ թվով անչափահասներ են ներգրավված եղել։

Մասնավորապես՝ 7-8 տարեկան երեխաները փողոցներում բաժանել են դաշինքի քարոզչական բուկլետները։ Բացի այդ անչափահասների մի մասը կրել է դաշինքի խորհրդանիշներով շապիկներ և, ծածանելով կուսակցական դրոշները, վանկարկել է «Սամվել՝ վարչապետ»։ Երեխաների այլ խումբ էլ շապիկներով ու գլխարկներով կանգնած են եղել քարոզչական հանդիպման անցկացման վայրում։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան և միջազգային իրավական նորմերը արգելում են անչափահասների ներգրավումը քաղաքական քարոզչությանը և նրանց օգտագործումը քաղաքական ուժերի շահերի համար։ Ընտրական գործընթացներին երեխաների մասնակցությունը հաճախ դառնում է իրավապաշտպանների քննադատության առարկան, քանի որ խախտում է երեխայի՝ քաղաքական շահարկումներից զերծ մնալու հիմնարար իրավունքը։

facebook sharing button facebook