
Ընտրական գործընթացների ֆոնին Արմավիրի մարզում բնակիչների շրջանում ակտիվորեն լուրեր են պտտվում այն մասին, թե մայրաքաղաք Երևանից քաղաքացիների կազմակերպված տեղափոխում է իրականացվում դեպի Արմավիրի մարզ։ Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ այդ խմբերը պետք է մասնակցեն քվեարկությանը՝ ապահովելով արհեստական ակտիվություն և կոնկրետ ցուցանիշներ Արմավիրի ընտրական տեղամասերում։
«Քաղաքացու ձայնը» պարզել է, որ այս տեղեկությունները փաստական հիմք չունեն և ապատեղեկատվություն են։
Նախընտրական և ընտրական շրջանում նմանատիպ խոսակցություններ ու չճշտված լուրեր հաճախ են շրջանառվում։
Լուսանկարը գեներացված է՝ արհեստական բանականությամբ

