Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
27/5/2026
share

նախընտրական փուլում արձանագրվել են վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման դեպքեր․ «Ականատես»

«Ականատես» դիտորդական առաքելություն-ը հրապարակել է հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների նախընտրական փուլի դիտարկման արդյունքները՝ արձանագրելով վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման, անչափահասների ներգրավման և ագրեսիվ հռետորաբանության դեպքեր։

Տեղեկանքում նշվում են նաև կրթական հաստատությունների աշխատակիցների ներգրավման, աշակերտների դասերից ազատման և գործատուների հնարավոր ճնշումների վերաբերյալ փաստեր։

«Հրապարակել ենք 2026 թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլի (մայիսի 6–22) դիտարկման արդյունքները։ Այս տեղեկանքում արձանագրվել են մի շարք մտահոգիչ դեպքեր՝ կապված վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման, անչափահասների ներգրավման և սուր հռետորաբանության հետ։ Մասնավորապես, դիտարկվել են կրթական հաստատությունների աշխատակիցների ներգրավման դեպքեր քարոզարշավին, ինչպես նաև աշակերտների դասերից ազատման առանձին օրինակներ։

Անչափահասների մասնակցության դեպքեր են գրանցվել մի շարք քաղաքական ուժերի միջոցառումներում։ Տեղեկանքում արձանագրվել են նաև գործատուների կողմից հնարավոր ճնշումների դեպքեր, ինչպես նաև քարոզարշավի ընթացքում բևեռացնող և ագրեսիվ հռետորաբանության դրսևորումներ»,- ասված է հաղորդագրությունում։

 

facebook sharing button facebook