Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
27/5/2026
share

Գագիկ Ծառուկյանի ընտանիքին առնչվող գույքերն ու բաժնետոմսերը փոխանցվել են պետությանը

Հայաստանի Հանրապետության կառավարություն-ը որոշում է ընդունել պետության սեփականության իրավունքով գրանցված մի շարք անշարժ գույքեր ամրացնելու վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է Ծաղկաձորի Տանձաղբյուրի փողոցի և Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի գույքերին, ինչպես նաև «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերին ու «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված փոխառության պահանջի իրավունքին։

Դրանք կապված են Գագիկ Ծառուկյանի ընտանիքի անդամների հետ և կհաշվառվեն Պետական գույքի կառավարման կոմիտեում։ «Կառավարությունն ընդունել է անշարժ գույք ամրացնելու վերաբերյալ որոշում։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ գլխավոր դատախազության գրությամբ տրամադրված տեղեկատվության համաձայն վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի՝ 2026 թ. ապրիլի 15-ի որոշմամբ մասնակիորեն բավարարվել են համապատասխան հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ գլխավոր դատախազության, ինչպես նաև Կարապետ Գուլոյանի, Ռոզա Ծառուկյանի վճռաբեկ բողոքները և օրինական ուժ է տրվել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թ. հուլիսի 1-ի վճռին և կայացված որոշման հիման վրա գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոցի 29/2 հասցեի 0.1 հա մակերեսով հողամասի և 9.5 քմ մակերեսով ավտոտնակի նկատմամբ և Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի 9177/10000 մասի նկատմամբ։ Տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել նաև «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2000 հատ բաժնետոմսերի, ինչպես նաև ՀՀ-ին է փոխանցվել 2021 թ. «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294.900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը։

Որոշմամբ առաջարկվում է Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոցի 29/2 հասցեում գտնվող գույքը և Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի համապատասխան բաժնեմասն ամրացնել և հաշվառել Պետական գույքի կառավարման կոմիտեում։ Որոշմամբ առաջարկվում է նաև Առինջ գյուղի վերոնշյալ շենք-շինությունների նկատմամբ իրականացնել պահառություն»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։

facebook sharing button facebook