
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է առաջիկա օրերին սպասվող վտանգավոր հիդրոլոգիական երևույթների մասին։ Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված՝ հանրապետության մի շարք գետերում և Սևանա լճի ավազանում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է.
Մայիսի 27֊28֊ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելեքերի մեծացում, բարձր ջերմաստիճաններով պայմանավորված Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում հնարավոր են անբարենպաստ ելքեր։

