
Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը խստորեն դատապարտել է Արթուր Օսիպյանի կալանավորումը՝ հայտարարելով, որ նրա գործողություններում որևէ հանցակազմ չկա, իսկ իրական քննությունը պետք է սկսվի հենց Նիկոլ Փաշինյանի դեմ։ Նա նաև տեղեկացրել է, որ վարչապետի բառապաշարի մասով արդեն դիմել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Իոաննիսյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Արթուր Օսիպյանը պետք է քազատ արձակվի։ Արթուր Օսիպյանի գործողություններում հանցակազմ չկա։
Ավելին, մեր գնահատմամբ Արթուր Օսիպյանի հետ միջադեպում Նիկոլ Փաշինյանի պահվածքն էր, որ պետք է քննության արժանանա, ոչ Օսիպյանիը։
Ու ինձ չի հետաքրքրում, թե ինչ բառապաշարով է Օսիպյանը քննադատել Փաշինյանին, քանի որ Օսիպյանի բառապաշարում բռնության սպառնալիք չկար... Եվ այդ բառապաշարն ավելի մեղմ էր, Փաշինյանի բառապաշարը Օսիպյանի ու այլ ընդդիմասիրների դեմ։
Փաշինյանի բառապաշարի մասով, իմիջիայլոց, արդեն դիմել ենք պատկան մարմիններին (ԿԿՀ)։
Մենք պերբերաբար սա կրկնելու ենք, քանի Օսիպյանը ազատ չարձակվի»․ Իոաննիսյան

