Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
26/5/2026
share

Ընտրական հանցագործությունների գործերով 94 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՀԿԿ

 

57 քրեական վարույթ, 86 ձերբակալված և հարյուրավոր հարցաքննություններ․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն անցել է կոշտ միջոցների։ Կառույցը ներկայացրել է վերջին ամիսների ընթացքում ընտրական հանցագործությունների դեմ պայքարի ուշագրավ վիճակագրությունը և հանդես եկել հերթական խիստ զգուշացմամբ՝ ուղղված ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին, մասնավորապես նշում են՝

Կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների վարույթներով հանրային հաշվետվողականության կարևորությունը հաշվի առնելով՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի փետրվարի 7-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում Կոմիտեում ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է ընդհանուր 57 քրեական վարույթ:

Նշված վարույթներից 22-ով ձերբակալվել է 86 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 94 անձի նկատմամբ: 5 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մեղադրյալներից 49-ի նկատմամբ ընտրվել է անազատության հետ կապված՝ կալանք և տնային կալանք խափանման միջոցներ, իսկ 38-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:

22 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 200-ից ավելի անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում:

 7 վարույթով նախաքննությունը՝ 22 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ և դատարան ուղարկելու նպատակով հանձնվել է հսկող դատախազին:

Հակակոռուպցիոն կոմիտեն կրկին հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին՝ դրսևորել օրինապահ վարքագիծ և զգուշացնում, որ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունները գտնվում են Կոմիտեի ամենօրյա ուշադրության կենտրոնում․ ՀԿԿ

facebook sharing button facebook