
Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 10-րդ համարի թեկնածու Հայկ Սուքիասյանի նկատմամբ, որը դիմել է փախուստի և թաքնվում է վարույթն իրականացնողից։
Ըստ տեղեկությունների՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։իրավապահ կառույցին. Կոմիտեից միայն հաստատեցին տեղեկությունը՝ այս պահին այլ մանրամասներ չհայտնելով, այս մասին հայտնում է Factor-ը

