Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
26/5/2026
share

Միրզոյանն ու Ռուբիոն ստորագրել են ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 26-ին Երևանում ստորագրել են «ՀՀ և ԱՄՆ միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը»։

Միրզոյանն ու Ռուբիոն նախաստորագրել են «Հայաստանի և ԱՄՆ-ի միջև Թրամփի ուղի հանուն միջազգային զարգացման և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը»։

Ստորագրվել են նաև «ՀՀ-ի ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը»։

«Մենք մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրեցինք նոր մակարդակի՝ վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն»,- ասել է նախարար Միրզոյանը։

2025-ի հունվարին Հայաստանը և Միացյալ Նահանգները ստորագրել էին «Ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն» կոչվող փաստաթուղթը։ Արարատ Միրզոյանի խոսքով՝ ի տարբերություն այդ փաստաթղթի, այսօր ստորագրված կանոնադրությունը հարստացված է և նոր հնարավորություններ է տալիս կարևոր ոլորտների համար։

ԱՄՆ պետքարտուղարն իր հերթին  նշել է, որ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր ուղի է նախանշում երկկողմ հարաբերություններում, որից օգուտներ կստանան և՛ հայերը, և՛ ամերիկացիները։

«Մենք այն հիմնարար աշխատանքներն ենք իրականացնում, որոնք հիմք կհանդիսանան, որպեսզի հայերն ու ամերիկացիները կարողանան տնտեսական հիմքեր ունենալ միասին աշխատելու համար»,- ասել է Ռուբիոն։ 

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հայաստան է ժամանել մայիսի 26-ին։

 

facebook sharing button facebook