
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում:
Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

