
Հանրային հարթակներում աջակցության խոսքեր են հրապարակվել կալանավայրում հացադուլ հայտարարած Արթուր Օսիպյանի վերաբերյալ։ Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում նրա հասցեին հնչող մեղադրանքներին, որոնք որակվում են կեղծ, իսկ նրա նկատմամբ կիրառված կալանքը քննադատվում է գործող արդարադատության համակարգի համատեքստում՝ պահանջելով ազատ արձակել նրան։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Աջակցությունս եմ հայտնում քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանին, ով, ըստ տեղեկությունների, կալանավայրում հացադուլ է հայտարարել։
Արթուրին ճանաչում եմ այն օրերից, երբ Արցախում պայքարում էր կոռումպացված իշխանության դեմ ու Արցախի ապաշրջափակման համար: Նա սկզբունքային ու սրտացավ հայ է։ Նրան «թալանչի» անվանելը, կեղծ էլիտա ներկայացնելն ու հավասարության նշան դնելը այդ նույն շրջանակների հետ, պատերազմին չմասնակցելու մեջ մեղադրելն ու վիրավորական այլ արտահայտություններ անելը ոչ միայն տարակուսելի է, այլև՝ անադեկվատ:
Սա է «ժողովրդավարության բաստիոնի» արդարադատությունը:
Ազատություն Արթուրին»․ գրել է նա

