Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/5/2026
share

Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում․ ՆԳՆ Փրկարար ծառայություն

Առաջիկա օրերին Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք՝ ջրամբարից ներքև գետահունով դեպի Արփա գետ՝ պայմանավորված ջրամբարից վերև ընկած տարածքի ձնհալքի և տեղումների ինտենսիվությամբ։ Այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը։

«Սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում։ Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց:

Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- նշվում է հաղորդագրությունում։

facebook sharing button facebook