Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
21/5/2026
share

Հունիսի 29-ին կկայանա Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքավայրի նախագծի հանրային առաջին լսումը

«ԷյԹի Գրուպ» ՍՊԸ-ն սկսում է Տավուշի մարզի Վազաշեն համայնքի վարչական տարածքում ոսկի-բազմամետաղային հանքավայրի արդյունահանման նախագծի իրավական ձևակերպման գործընթացը։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին օրենսդրության համաձայն՝ սույն թվականի հունիսի 29-ին Վազաշենի վարչական ղեկավարի նստավայրում կազմակերպվելու է հանրային քննարկման առաջին փուլը։ Ընկերությունը հրապարակել է  հրավերը, հայտարարությունը ստորև՝

Հանրային լսում` Վազաշեն բնակավայրում

Տեղեկացնում ենք, որ «ԷյԹի Գրուպ» ՍՊԸ-ն նախատեսում է 2026թ. հունիսի 29-ին, ժամը` 12:00-ին, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (ընդունված՝ 21.06.2014թ., ՀՕ-110-Ն, վերջին փոփոխություններով և լրացումներով) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշմամբ (վերջին փոփոխություններով և լրացումներով) սահմանված կարգի համաձայն, ՀՀ Տավուշի մարզի Վազաշեն համայնքի վարչական ղեկավարի նստավայրում կազմակերպել «ՀՀ Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքավայրի արդյունահանման նախագծի» վերաբերյալ հանրային քննարկման առաջին փուլը («Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն)։

 

facebook sharing button facebook