Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
21/5/2026
share

Արթուր Օսիպյանը կալանավորվեց

Քննչական կոմիտեն հայտնում է՝ Արթուր Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Օսիպյանը մարտի 22-ին Ֆեյսբուքի էջում վարչապետի հասցեին բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է արել, իսկ մայիսի 18-ին իմանալով ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մասին, գնացել և խոչընդոտել քարոզչության ընթացքը։

Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել միանգամից երեք հոդվածով՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Նախօրեին իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ Օսիպյանի գործողությունները տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի տիրույթում, իսկ իրավապահ համակարգի կողմից կիրառվող կալանքը նպատակ ունի լռեցնել քննադատությունը։

facebook sharing button facebook