Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
21/5/2026
share

Խիստ մտահոգիչ է ընտրական գործընթացի մասնակիցների կողմից արժանապատվությունը նվաստացնող խոսույթի օգտագործումը․ Անկախ դիտորդ

Անկախ դիտորդ դաշինքը խիստ մտահոգիչ է համարում ընտրական գործընթացի մասնակիցների կողմից արժանապատվությունը նվաստացնող խոսույթի օգտագործումը, որի թիրախում հաճախ հայտնվում են ամենախոցելի խմբերի ներկայացուցիչները։

«Ծայրահեղ բևեռացած քաղաքական իրավիճակում առանձին խմբերին պիտակավորող բառապաշարը հանգեցնում է ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի խորացմանը և հատկապես անընդունելի է, երբ այդ խոսույթի կիրառողները բարձրաստիճան պաշտոնատար անձինք են և մասնավորապես՝ ՀՀ Վարչապետը։

Նախընտրական քարոզարշավը ընտրողների հետ շփման և նրանց մտահոգությունները ուղիղ լսելու բացառիկ հնարավորություն է։ Այդ հնարավորությունը չպիտի օգտագործվի առանձին խմբերի պիտակավորման, մարգինալացման կամ զոհականացման համար։

Ազատ և արդար ընտրությունների առանցքում ոչ միայն մրցակցող ուժերի ծրագրերի ներկայացման, քարոզչության հնարավորությունն է, այլ նաև ընտրողների մտահոգությունների բոլոր օրինական ձևերով բարձրաձայնման իրավունքը։

Քաղաքական գործիչները և հատկապես պաշտոնատար անձինք պարտավոր են առավել զգայուն և հանդուրժող լինել քննադատական խոսքի նկատմամբ և իրենց վերաբերմունքով չհանգեցնել խնդիրների մասին բարձրաձայնող քաղաքացիների կրկնակի զոհականացման»,-նշված է հայտարարությունում։

facebook sharing button facebook