
Քննչական կոմիտեի կողմից առաջադրված՝ խուլիգանության, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և բռնության կոչերի հոդվածներին է անդրադարձել «Բուն Թիվի»-ի տնօրեն Գեմաֆին Գասպարյանը։ Վերջինս, գնահատելով Օսիպյանի դեմ հարուցված վարույթը, այն որակել է քաղաքականապես մոտիվացված և կոչ արել անհապաղ ազատ արձակել նրան։
«Արտուր Օսիպյանին չեմ ճանաչում, միայն թեթև գիտեմ իր հանրային գործունեության մասին։
Նրա հանդեպ քննչականի մեղադրանքն առնվազն քաղաքականապես մոտիվացված է, այդ տղան անհրաժեշտ է, որ անհապաղ ազատվի, քանի որ իր դեմ առաջադրված մեղադրանքն առերևույթ անհիմն է՝ խուլիգանություն (էդ երբվանից վարչապետի թեկնածուին հարց տալ- չհամաձայնվելը դարձավ խուլիգանություն), նախընտրական քարոզչությանը խոչընդոտել (վարչապետի թեկնածուն ինքն է քայլում բակերով և մոտենում մարդկանց, զրուցում, նորմալ ա, որ մեկ ուրիշն էլ ա որոշում մոտենալ՝ ոչ ձեռքից էր բռնել, ոչ ոտքերից) և բռնություն գործադրելու հրապարակային կոչի համար (բմբլահան անելը շատ ավելի մեղմ քաղաքական արտահայտություն է, քան ուղիղ եթերում սատկացնելու սպառնալիքը, որը ևս համարում եմ քաղաքական հայտարարություն և ոչ բռնության կոչ)»․ Գեմաֆին Գասպարյան

