Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/5/2026
share

Մայրաքաղաքում BMW-ն բшխվել է «Մերսեդես»-ին, ապա թիվ 61 երթուղին սպասարկող ավտոբուսին․կան վիրшվորներ

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում՝ ավտոկայանի դիմաց, բախվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 61 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսին,- գրում է Shamshyan.com-ը։

 

Վթարի հետևանքով 3 քաղաքացի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Նրանց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

facebook sharing button facebook